«Իրավունք». ՊՊԾ գնդում միշտ կարգուկանոն է. ինձ չի թվում, որ դրա հետ է կապված. Ներսես Նազարյան

«Իրավունք». ՊՊԾ գնդում միշտ կարգուկանոն է. ինձ չի թվում, որ դրա հետ է կապված. Ներսես Նազարյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, զինյալ խումբը պատանդ է վերցրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներին: Կան վիրավորներ եւ մեկ զոհ: «Իրավունքը» խնդրի առնչությամբ զրուցեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ:



 -Պարոն Նազարյան, զինյալ խմբի այս քայլից հետո կարծիք կա, որ ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի եղել: Համաձա՞յն եք հնչող տեսակետի հետ:



-Չեմ կարող ասել: 3,5 տարի է, որ հեռու եմ այդ ամենից: Որեւէ տեղեկություն չունեմ, եւ նորմալ էլ չի լինի, որ խոսեմ ես: Կոմպետենտ չէ, որ խոսեմ: Խնդրում եմ` ինձ հասկանաք:



-Միգուցե, ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկա- նոն չի՞ եղել:



-Չեմ կարծում, որ նման բան լինի: Էդ գնդում միշտ կարգուկանոն է, միշտ նորմալ վիճակ: Ինձ չի թվում, որ դրա հետ է կապված:



-Բայց կարեւոր հարց է սա: Պետք է հասկանալ` ՀՀ ոստիկանությունը որտե՞ղ է թերացել, որ ստեղծվել է այս իրավիճակը:



– Նրանք կքննարկեն, կգտնեն մեղավորներին, համապատասխան եզրահանգում կանեն:



– Ձեզ համար սպասելի՞ էր այս իրավիճակը:



– Դե, բոլորի համար տհաճ է: Ուղղակի պահ է, ամեն ինչ կարող է լինել այս կյանքում: Անալիզներ կանեն, կքննարկեն»:



 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։