«Ժողովուրդ». Ընդդիմադիր հոր գործունեությունը չի խանգարում որդու առաջխաղացմանը իշխանության մեջ

«Ժողովուրդ». Ընդդիմադիր հոր գործունեությունը չի խանգարում որդու առաջխաղացմանը իշխանության մեջ

«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ: Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը: «Ժողովուրդ»-ը Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի է նշանակվել: «Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգեւորված ենք»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Մանուկյանը: Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Ա. Մանուկյանը համարվում է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ է՝ «կուսակցության փողերը վերցրել է ու հեռացել»: Ստացվում է` այդ փաստն ամենեւին էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: