«Ժամանակ». Ի վերջո բերման ենթարկվե՞լ, թե՞ չի ենթարկվել Սևանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը

«Ժամանակ». Ի վերջո բերման ենթարկվե՞լ, թե՞ չի ենթարկվել Սևանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը

«Սևանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը երեկ բերման չի ենթարկվել։ Այդ մասին երեկ «Ժամանակ»–ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը։ Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 22-ին, Ռուդիկ Ղուկասյանը ծանուցագիր Է ստացել Մարտունու Քննչական բաժնից, որ որպես վկա կանչվում Է հարցաքննության, սակայն նախընտրական հանդիպումների պատճառով չի կարողացել ներկայանալ։ Ինչից հետո երեկ 4-5 ոստիկան մտել են քաղաքապետարան և աղմուկ բարձրացրել՝ ասելով, որ եկել են բերման ենթարկելու քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին։ Փաստաբանի խոսքերով՝ նման մեծ աղմուկ բարձրացնելը փորձ էր՝ ազդելու Սևանի քաղաքապետի արժանապատվության վրա»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։