«Առավոտ». Առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի «Ինգո Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը

«Առավոտ». Առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի «Ինգո Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը

«Aravot.am–ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լևոն Ալթունյանը։ Նա ներկայումս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է։ Մեր տեղեկություններով՝ պարոն Ալթունյանը երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ եղել է նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին։ Լևոն Ալթունյանը մեզ հետ զրույցում այս լուրերը չհերցեց։ Նա ասաց, որ ՀՀ նախագահի և վարչապետի մոտ հարցազրույցն անցել է. «Կարծում եմ՝ լավ տպավորություն եմ թողել, բայց պաշտոնական հրամանից հետո կարող եմ հստակ բան ասել»։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Լևոն Ալթունյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մանկության ընկերներ են, վարչապետը նրան շատ վստահում է։ Լևոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։