Թուրքական Յոզղատում փակում են սրճարանները, փաբերը, ժամանցային մյուս օբյեկտները

Թուրքական Յոզղատում փակում են սրճարանները, փաբերը, ժամանցային մյուս օբյեկտները

Թուրքիայի Յոզղատ նահանգի ղեկավարությունը կարգադրել է արտակարգ դրության ժամանակ փակել հանրային սպառման բոլոր վայրերը` բարերը, սրճարանները, փաբերը, պավիլիոնները, կազինոները եւ այլն: Նահանգապետը մարզի ոստիկանապետին ուղղված նամակում գրել է, որ այդ օբյեկտներում հաճախ են տեղի ունենում սպանություններ, մարմնական վնասվածքների բերող այլ հանցանքներ, իրավապահների դիմադրություններ, կռիվներ եւ ծեծկռտուքներ, հետեւաբար՝ մինչ արտակարգ դրության վերացումը, նպատակահարմար է փակել նման հաստատությունները: