«ժողովուրդ». Մարդուն ապահովագրել են ապահովագրելու համար

«ժողովուրդ». Մարդուն ապահովագրել են ապահովագրելու համար

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ, որոնց գործունեության հետ կապված բողոքները հիմնականում վերաբերում են «ԱՊՊԱ»-ի հետ կապված խնդիրներին: Սակայն «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ քաղաքացուց, որը պատմեց ապահովագրական ընկերության կողմից բոլորովին այլ տեսակի չարաշահման մասին: Մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ ինքը «Արմենիա ինշուրանս» ընկերությունում առողջության ապահովագրություն է ձեռք բերել՝ արտերկիր մեկնելու համար: Սակայն, երբ արտերկրում գտնվելիս նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդպես էլ չի կարողացել իր ապահովագրական ծառայությունից օգտվել: Ավելին` Հայաստան վերադառնալուց եւ փոխհատուցում ստանալ փորձելուց հետո պարզվել է, որ իր տվյալները նշված ապահովագրական ընկերության բազայում նշված չեն: Այս դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է «Արմենիա ինշուրանս» ընկերությունը մարդուն ապահովագրական գրքույկ տվել, եւ այդ փաստաթուղթը որքանո՞վ է իրական: «Արմենիա ինշուրանս»-ից պարզաբանում ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Պարզվեց՝ տնօրինությունը նման հարցերով չի զբաղվում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: