«Առավոտ». Խորհրդարանում շուտով ամեն ինչ ընթանալու է արագացված տեմպով

«Առավոտ». Խորհրդարանում շուտով ամեն ինչ ընթանալու է արագացված տեմպով

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Հավանաբար, նկատել եք՝ երբ պարեղանակը մոտենում է ավարտին, նվազողները պարողներին էլ ավելի «տաքացնելու» համար արագացնում են տեմպն այնպես, որ ի վերջո երաժշտությունը հնչում է երկու անգամ ավելի արագ։ Այդպես է ոչ միայն մեր՝ հայերիս մշակույթում, այլև շատուշատ այլ ազգերի պարերի դեպքում։ Իսկ հարսանիք նվագողները դա անվանում են՝ «նա դվա», 6/8-ը հնարավորինս «պարզեցվում է» և դառնում է 2/2, նշանավորելով պարի վերջին՝ էքստատիկ փուլը։

Այս պահին «խորհրդարանական պարի» վերջին արարն է, և շուտով ամեն ինչ ընթանալու է արագացված տեմպով։ Այսինքն՝ մոտակա երկու ամսում ով մտնում է քաղաքականություն՝ պետք է մտնի, ով վերադառնում է՝ պիտի վերադառնա, ով ամուսնանում է (քաղաքական իմաստով)՝ պիտի ամուսնանա, ով բաժանվում է՝ պիտի բաժանվի։ Հիշեցի 90-ականների սկզբի «բացահայտվելու» գործընթացը, մասնավորապես, նրանք, ովքեր խորհրդարան էին մտել որպես կոմունիստներ կամ ՀՀՇ-ականներ, սկսեցին «բացահայտվել» որպես դաշնակցականներ։ Այսինքն՝ այդ մարդիկ, կարելի է ասել, մանկուց դաշնակցական էին, պարզապես ինչ-ինչ պատճառներով թաքցնում էին դա, և ահա՝ եկել էր պահը քաղաքական նախասիրությունների մասին հրապարակավ հայտարարելու»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։