«Ժողովուրդ». Իսկ նախարարը շարունակում է ժպիտով կառավարել

«Ժողովուրդ». Իսկ նախարարը շարունակում է ժպիտով կառավարել

«Ժողովուրդը» գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում գործունեությունը թեպետ ամենաառարկայական դժգոհությունների առիթ է դառնում մշտապես, սակայն նա շարունակում է ժպիտով կառավարել` ասես ոչինչ չի եղել: Բոլորովին վերջերս ՀՀ քաղաքացի Նարինե Մանուկյանը խայտառակ փաստեր հրապարակեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործելաոճի մասին: «Պարզվում է՝ սոցապնախարարը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում... Ամենաքիչը 4 տարի է՝ ձեր տարբեր բաժինների պետերի հետ զրույցներում նշում ենք, որ այն մանկական հաշմանդամային սայլակները, որ արդեն տարիներ է՝ ներկրվում են ձեր կողմից, միանգամայն ԱՆՊԵՏՔ են, ավելին ասեմ` խարխուլ ու հնամաշ, չեն ծալվում եւ չեն համապատասխանում ոչ մի ստանդարտի... Բայց նույնիսկ այդ անպետք սայլակի համար հերթագրում են ու 10.000 դրամ պահանջում` հերթն առաջ տալու համար»,- հայտնել էր քաղաքացին: Նրա խոսքերով՝ «Մյուս ու ամենաանկազմակերպ ճյուղը ԲՍՓՀ-ներն են, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին ոչ միայն հոգեբանորեն ավելի են ճնշում ու կոմպլեքսավորում ԽՂՃՈւԿ ԹՈՇԱԿԻ համար` ամսական 21.000 ՀՀ դրամ, այլեւ «Փարոսից» օգտվող ծնողից պահանջում են 10.000 դրամ, կամ ավելի դաժանները` 2-3 ամսվա թոշակ, որ ավելի «արագ» կատարեն իրենց ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ»»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: