«Ժամանակ». «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա». Հայկազ Բաղմանյանը՝ բանակից գողության մասին

«Ժամանակ». «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա». Հայկազ Բաղմանյանը՝ բանակից գողության մասին

«Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը և նրանցից պահանջել որ գողացվածը վերադարձնեն բանակին: «Ճիշտ են ասում, եթե գողացել են՝ թող վերադարձնեն, եթե հարստություն ունեն՝ թող վերադարձնեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նա ասել է, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են արդյոք այս տարիներին, թե՞ ոչ:

Դիտարկմանը, թե պահանջում են նա և իրեն պատասխանատվության կանչել, որ ի թիվս այլ գեներալների՝ հնչում է նաև իր անունը, քանի որ հսկայական ունեցվածք ունի, արձագանքել է. «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։