Մեկնարկել է Լավրով-Թիլերսոն բանակցությունները

Մեկնարկել է Լավրով-Թիլերսոն բանակցությունները

Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Թիլերսոն բանակցությունները՝ ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում։ Մինչ վերջին պահը, չնայած նախնական հայտարարություններին, պաշտոնական հանդիպումների գրաֆիկում եւ օրակարգում կային անհստակություններ։ Դեռ առավոտյան Թիլերսոնն հայտարարել է, որ հույս ունի, որ կկարողանա հանդիպել եւ բանակցել իր ռուս գործընկերոջ հետ։



Լավրովն էլ հայտարարել էր իր հերթին, որ Թիլերսոնի հետ հանդիպումը լավ առիթ է արդիական հարցերը քննարկելու համար։ Բանակցությունների մեկնարկից հետո արդեն մտքերի առաջին փոխանակության ժամանակ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չպետք է իրենց դնի մեզ հետ եք կամ մեր դեմ տրամաբանությանն համահունչ արհեստական ընտրության առաջ։