Վրաստանը հրաժարվել է

Վրաստանը հրաժարվել է

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, Վարաստանը հրաժարվել է մինչ ընթացիկ տարվա վերջ գազ գնել Ռուսաստանից՝ հայտարարելով, որ անհրաժեշտ գազի քանակը գնելու եւ լրացնելու է Ադրբեջանից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։



Ըստ հաղորդման, Կալաձեն նշել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված համաձայնագիրը թույլ է տալիս անել այնպես, որ կախված չլինեն միայն ռուսական գազից եւ հիմա ստեղծվել է հնարավորություն պակասորդը լրացնել ադրբեջանական գազով։ Կալաձեն նաեւ հայտարարել է, որ այն բանից հետո, երբ լրանա ռուսների հետ գազային պայմանագրի ժամկետը, Վրաստանն ավելի կայուն դիրքեր կունենա գազային ոլորտում, քանի որ գազի պահեստարան կառուցելու նպատակ ունի։