Թրամփի օրոք Վաշինքտոնի հետ հարաբերություններում վստահության մակարդակն իջել է. Պուտին

Թրամփի օրոք Վաշինքտոնի հետ հարաբերություններում վստահության մակարդակն իջել է. Պուտին

Վաշինգտոնի հետ վստահության մակարդակը Թրամփի օրոք ավելի չի բարձրացել, նույնիսկ վատթարացել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:



«Կարելի է ասել, որ աշխատանքային և հատկապես ռազմական հարցերում մեր վստահության մակարդակը ավելի լավը չի դարձել, ավելի շուտ այն վատթարացել է»,- «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պուտինը` պատասխանելով հարցին, արդյոք Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններն ավելի չեն լարվել, քան նախորդ նախագահի օրոք: