Լավրովը և Թիլերսոնը կքննարկեն Կորեական հիմնախնդիրը

Լավրովը և Թիլերսոնը կքննարկեն Կորեական հիմնախնդիրը

Կորեական թերակղզում ամերիկյան գործողությունները քննարկման առիթ կդառնան ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ այսօր Մոսկվայում տեղի ունենալիք բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, Ռյաբկովը նշել է, որ Կորեական հարցով Մոսկվան խիստ մտահոգված է եւ անպայմանաբար քննարկելու է նաեւ Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդիրը։