Սերգեյ Լավրովը և Ռեքս Թիլլերսոնը Կրեմլում են

Սերգեյ Լավրովը և Ռեքս Թիլլերսոնը Կրեմլում են

Կրեմլում բանակցություններ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի միջև: Հանդիպմանը մասնակցում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:



Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել:



Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը, հնարավոր է, ընդունի Լավրովին և Թիլլերսոնին, եթե նրանք անհրաժեշտ համարեն իրենց հանդիպման արդյունքները ներկայացնել երկրի ղեկավարին: