Ասադի հեռացումը պետք է լինի կազմակերպված. Ռեքս Թիլլերսոն

Ասադի հեռացումը պետք է լինի կազմակերպված. Ռեքս Թիլլերսոն

ԱՄՆ պետքարտուղար ռեքս Թիլլերսոնը համարում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը պաշտոնից պետք է տեղի ունենա կազմակերպված ձևով:



«Մենք իսկապես խոսել ենք Ասադի հետագա դերակատարության մասին՝ լինի դա քաղաքական գործընթացում, թե քաղաքական գործընթացներին չմասնակցելով: Մեր դիրքորոշումն այն է, որ Ասադի ռեժիմի վերջը եկել է, և դրանում իրենք են մեղավոր՝ իրենց պահվածքով, պատերազմով, որ ձգվում է արդեն մի քանի տարի»,- ասել է Թիլլերսոնը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:



«Մեր կարծիքով՝ Ռուսաստանը որպես համեմատաբար մոտ դաշնակից, կարող է օգնել Ասադին հասկանալ այս իրավիճակը: մենք համարում ենք, որ շատ կարևոր է Ասադի հեռացումը կազմակերպված ձևով, այնպս, որ խնդրի կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ լինեն Սիրիայի բոլոր համայնքները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: