Կբանակցե՞ն արդյոք Կարայանն ու Ծառուկյանը 15 միլիարդի շուրջ

Կբանակցե՞ն արդյոք Կարայանն ու Ծառուկյանը 15 միլիարդի շուրջ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարաւյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ վարչապետի հայտարարած 3.2 մլրդ ներդրումների ծրագիրը մի քանի տարվա ծրագիր է։



«Այս տարի հայտարարված է, որ կլինի 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն արդեն հստակ են, ներդրողներն արդեն հստակ են, և ինչպես որ տեսնում եք, արդեն շատ ակտիվ քննարկվում են ներդրումային ծրագրերը, ներդրումներն արդեն իսկ իրականացվել են և տարբեր աղբյուրներից այդ ներդրումները կլինեն»-ասաց Կարայանը։



Նա նշեց, որ ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտում, ներդրումներ ունեն նաև դեղագործության և սսնդի վերամշակման ոլորտում։ Իսկ թե ովքեր են, որ երկրներից են այդ ներդրողները, նախարարն ասաց, որ շատ տարբեր աշխարհագրություն ունի՝ կան ինչպես հայաստանյան ներդրողներ, այնպես էլ այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներ և այլազգիներ։



Hraparak.am-ը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանը խոստանում էր 15 միլիարդի ներդրում կատարել Հայաստանում, եթե 50+1 տոկոս ձայն հավաքեր, բայց չհավաքեց։ Ուստի, հնարավո՞ր է՝ իրենք բանակցեն նրա հետ, համոզեն՝ ամեն դեպքում բերի այդ ներորումները Հայաստան։



«Ես պատրաստ եմ բոլոր հնարավոր ներդրողների հետ բանակցել՝ անկախ քաղաքական և այլ գործոններից»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ