Կրակոցներ Արիզոնայում, կա երկու զոհ

Կրակոցներ Արիզոնայում, կա երկու զոհ

Երկու մարդ է զոհվել ԱՄՆ Արիզոնա նահանգում՝ տեղի առեւտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը: Միջադեպը տեղի է ունեցել Firebirds ռեստորանում, որը գտնվում է Տուսոն քաղաքի La Encantada առեւտրի կենտրոնում: Նշվում է, որ հրաձգությունից առաջ տեղի է ունեցել սուր վիճաբանություն: Հրաձգության պահին ռեստորանում մի քանի մարդ է եղել: Բացի երկու զոհից կա եւս մեկ վիրավոր: