Թուրքիայում սկսվել է Սահմանադրական բարեփոխման հանրաքվեն

Թուրքիայում սկսվել է Սահմանադրական բարեփոխման հանրաքվեն

Թուրքիայում մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Երկրի երեսուներկու արեւելյան եւ քառասունինը կենտրոնական եւ արեւմտյան նահանգներում տեղական ժամանակով առավոտյան ժամը ութից բացվել են ընտրական տեղամասերը:



Ընդհանուր առմամբ 167140 տեղամաս է բացվել որտեղ Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունների հետ կապված իրենց կամարտահայտությունն են կատարելու 55,3 միլիոն մարդ: Բանտերում բացվել է 461 տեղամաս, իսկ արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիները քվեարկել են արտահերթ:



Սահմանադրական փոփոխություններով, եթե դրանք անցնեն, նախատեսվում է, որ երկիրն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական կառավարման համակարգից: Սահմանադրական փոփոխություններին աջակցում են իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության պատգամավորները եւ ազգայնական Ազգային Շարժում կուսակցության պատգամավորները: Ձախ-կենտրոնամետ Ժողովրդա-Հանրապետական կուսակցության եւ քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության պատգամավորները, որոնք ներկայացնում են թուրքական ընդդիմությունը, դեմ են փոփոխություններին եւ մեղադրում են Էրդողանին միանձնյա իշխանություն հաստատելու նկրտումների մեջ:



Նախատեսվող նոր Սահմանադրությամբ էականորեն ընդարձակվում է նախագահի լիազորությունները գործադիր իշխանության ոլորտում ի հաշվի օրենսիր իշխանության լիազորությունների, լուծարվում է վարչապետի պաշտոնը, ընդլայնվում է խորհրդարանի կազմը 550 պատգամավորից հասցվելով 600 պատգամավորի: Ընտրովի պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի: Պառլամենտի եւ նախագահի լիազորությունների ժամկետը սահմանվում է հինգ տարի եւ նախագահը չի կարող երկու անգամից ավելի անընդհատ զբաղեցնել այդ պաշտոնը: Էրդողանը այս փոփոխությունների անհրաժեշտությունը մեկնաբանում է երկրի առաջ ծառացած մարտահրավերներով, իսկ ընդդիմադիրները հակադարձում են որ երկրում հասարակության բեւեռայնացում է տեզի ունենալու:



Մինչ հանրաքվեի սկիզբը անցկացված հարցումների համաձայն կողմ է 46-47%-ը, դեմ 43-44%, չկողմնորոշված` տասը տոկոսը, որոնք էլ հիմնական դերակատարությունը կունենան այսօրվա հանրավքեում: