Տեղի է ունեցել թուրք-ամերիկյան ռազմական պատվիրակությունների հանդիպում

Տեղի է ունեցել թուրք-ամերիկյան ռազմական պատվիրակությունների հանդիպում

 



Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը, թուրքական ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքարը եւ Ազգային Հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը հանդիպել են ամերիկյան զինվորական պատվիրակության հետ, որը գլխավորում էր ԱՄՆ նախագահի` Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մասմաստերը: Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը; Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ուշ երեկոյան եւ քննարկման հիմնական թեմաներն են եղել Իրաքյան եւ Սիրիական իրադրությունները: Այլ մանրամասներ չեն նշվում: