Սեուլը չի ճանաչում Փհենյանի օրինական գոյությունը

Սեուլը չի ճանաչում Փհենյանի օրինական գոյությունը

Հարավային Կորեայի կառավարությունը, համաձայն այդ երկրի Պնախարարության հայտարարության, չի ճանաչում Հյուսիսային Կորեայի` որպես առանձին պետության գոյությունը եւ նախկինի նման այն համարում է որպես ապօրինի գրավված տարածք: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը:



Ըստ այդմ, Կորեական թերակղզում միակ օրինական իշխանությունը Հարավային Կորեայի իշխանությունն է, իսկ հրադադարի գծից հյուսիս գտնվող տարածքները ապօրինաբար օկուպացվել են Հյուսիսային Կորեայի կողմից: Նշենք, որ անցյալ դարի հիսունականներին Կորեական պատերազմի ավարտից հետո կնքվել է միայն զինադադար եւ հակամարտությունն իրավականորեն դեռ կարգավորված չէ: