Պեկինում Պուտինը դաշնամուր է նվագել /տեսանյութ/

Պեկինում Պուտինը դաշնամուր է նվագել /տեսանյութ/

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու մեղեդի է կատարել դաշնամուրով, որոնցից մեկը Մոսկվայի, մյուսը` Ս. Պետերբուրգի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին իր ելույթից հետո Պուտինը ժամանել է կայսերական «Դյայոյտուայ» պալատ, որը գտնվում է Պեկինի արեւմտյան հատվածում, որտեղ պետք է տեղի ունենար բանակցությունների հերթական փուլը: Մինչ կժամաներ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ում հետ առաջին հանդիպումն էր նախատեսված, Պուտինը նստել է դաշնամուրի առաջ եւ սկսել նվագել «Московские окна» եւ «Город над вольной Невой» մեղեդիները /երկրորդը Լենինգրադի ոչ պաշտոնական կամ ժողովրդական օրհներգն է համարվում/: