«Google» որոնողական համակարգում նոր վտանգավոր ռեկորդ է սահմանվել

«Google» որոնողական համակարգում նոր վտանգավոր ռեկորդ է սահմանվել

«Google» որոնողական համակարգը նոր ռեկորդ է սահմանել: «Երրորդ համաշխարհային պատերազմ» կապակցությունը անգլերենով (world war 3) սահմանել է ռեկորդ իր որոնման քանակով: Այս մասին հայտնում է Google Trends հավելվածը, որը սկսած 2004 թվականից վերլուծում է որոնողական համակարգի թրենդային կապակցությունները:



Հավելվածը նշում է, որ սա նշանակում է, որ հասարակության մեջ կա որոշակի անանգստություն ապագայի վերաբերյալ: Հատկապես աճել է այս անհանգստությունը, ասել է, թե նաեւ որոնումները Երրորդ համաշխարհային պատերազմի, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ապրիլին հրթիռակոծել էր Սիրիան եւ Մոսկվան էլ պատասխանել էր չափազանց կոշտ հայտարարություններով: International Business Times-ը գրում է, որ մարդկությունն այժմ հատկապես անհանգստացած եւ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ցանկանում է համացանցում ստանալ ամերիկա-հյուսիս-կորեական հարաբերությունների սրացումից եւ Փհենյանի կողմից նոր տիպի բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո:



«Daily Mail»-ն էլ գրում է, որ երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում «Սիրիական պատերազմ» (Syria war) եւ «Թրամփ պատերազմ» (Trump war) կապակցություններն են: Google Trends-ը նաեւ հաղորդում է, որ նախկինում Երրորդ Համաշխարհային պատերազմի թեման այդքան արդիական եղել է 2015-ին: