Եվրոպոլի ղեկավարը նախազգուշացնում է կիբերհարձակումների վտանգի մասին

Եվրոպոլի ղեկավարը նախազգուշացնում է կիբերհարձակումների վտանգի մասին

Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթը հայտարարել է, որ առկա է կիբերհարձակումների վտանգ եւ համակարգիչներից օգտվողները ինչպես նաեւ ենթակառուցվածքների սպասարկողները պետք է պահպանեն անհրաժեշտ զգուշություն:



Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: «Ներկայումս մենք կրկին բախվում ենք աճող վտանգի: Տուժածների թիվը աճում է: Սարսափելի կլինի, եթե երկուշաբթի մարդիկ գան աշխատանքի միացնեն համակարգիրներն ու տեսնեն որ հարձակման են ենթարկվել»,- ITV-ի հետ զրույցում ասել է Ուեյնռայթը: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ամբողջ համացանցով տարածվել էր «WanaCrypt0r 2.0» վիրուսը որը շորթող վիրուս է եւ թույլ է տալիս մուտք գործել համակարգիչ որոշակի վճարման դիմաց միայն: Ներկայումս հարձակման ենթարկվել է աշխարհի հարյուր հիսուն երկրի ավելի քան երկու հարյուր հազար համակարգիչ: