Մեծ Բրիտանիայի մասնավոր դպրոցներից մեկում տղաներին թույլատրել են կիսաշրջազգեստ կրել

Մեծ Բրիտանիայի մասնավոր դպրոցներից մեկում տղաներին թույլատրել են կիսաշրջազգեստ կրել

Մեծ Բրիտանիայի հեղինակավոր «Highgate School» մասնավոր դպրոցի ղեկավարությունը հնարավոր է համարել իր տղա աշակերտներին, ովքեր ունեն գենդերային նույնականացման խնդիրներ, ներկայանալ դասերի շրջազգեստով: Այս մասին հայտնում է «Sunday Times»-ը:



Պարբերականը գրում է, որ դպրոցում աշակերտների որոշ խմբեր հանդես են գալիս դպրոցում գենդերային չեզոք համազգեստի կիրառման օգտին, միաժամանակ նաեւ գենդերային չեզոք դերանունների կիրառման օգտին: Դպրոցի վարչությունը նկատել է, որ եթե գենդերային նույնականացման խնդիրներով տղաները իրենց այդպես ավելի երջանիկ եւ ապահով զգան, ապա իրենք կփորձեն կիրառել այն: