Պեկինում Պուտինը դաշնամուր է նվագել․ (տեսանյութ)

Պեկինում Պուտինը դաշնամուր է նվագել․ (տեսանյութ)

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու մեղեդի է կատարել դաշնամուրով, որոնցից մեկը Մոսկվայի, մյուսը` Ս. Պետերբուրգի մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:



«Մեկ գոտի մեկ ճանապարհ» ֆորումին իր ելույթից հետո Պուտինը ժամանել է կայսերական «Դյայոյտուայ» պալատ, որը գտնվում է Պեկինի արեւմտյան հատվածում, որտեղ պետք է տեղի ունենար բանակցությունների հերթական փուլը: Մինչ կժամաներ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ում հետ առաջին հանդիպումն էր նախատեսված, Պուտինը նստել է դաշնամուրի առաջ եւ սկսել նվագել «Московские окна» եւ «Город над вольной Невой» մեղեդիները․ երկրորդը Լենինգրադի ոչ պաշտոնական կամ ժողովրդական օրհներգն է համարվում: