Իսպանիան ուժեղացնում է ճնշումները Վենեսուելայի իշխանությունների վրա

Իսպանիան ուժեղացնում է ճնշումները Վենեսուելայի իշխանությունների վրա

Իսպանիան մեծացնում է ճնշումները Վենեսուելայի իշխանությունների վրա, որտեղ սկսած ապրիլի սկզբից տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը,պաշտոնական Մադրիդը ,սակայն չի կիրառի սանկցիաներ ընդդեմ Կարասակի, քանի որ դրանից կտուժեն հասարակ քաղաքացիները։



«Մենք ուժեղացնում ենք դիվանագիտական ճնշումը Կարակասի վրա, սակայն սանկցիաներ կիրառելը ավելի կմեծացնի քաղաքացիների զրկանքները եւ այդ պատճառով տնտեսական եւ ֆինանսական ճնշումներից զերծ կմնանք»,- հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսը ԵՄ ԱԳ նախարարների հավաքի ժամանակ, որը ընթանում է օրերս Բրյուսելում։



Միաժամանակ նաեւ իսպանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Վենեսուելայում բողոքի ակցիաներից զոհվել են արդեն 50 մարդ։