ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ներկայացրել է Մետաքսի ճանապարհի տնտեսական օգուտները

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ներկայացրել է Մետաքսի ճանապարհի տնտեսական օգուտները

Չինական «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ուղղված է խաղաղության ամրապնդմանը ուստիեւ նախաձեռնությունը հոգեհարազատ է ՄԱԿ սկզբունքներին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ Ինչպես հայտնում է CGTN հեռուստատեսությունը, Գուտերիշն հայտարարել է, որ նախագծի շնորհիվ մարդիկ կմիավորվեն եւ պայմաններ կստեղծվեն տնտեսական զարգացման եւ գլոբալ խաղաղության ամրապնդման համար։



Հիշեցնենք, որ վերլուծաբանները կարծում են, որ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծով Չինաստանն ուժեղացնում է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը, քանի որ ներկայումս Չինաստանը հանդիսանում է համաշխարհային տնտեսության շարժիչը։



Նշենք նաեւ, որ մայիսի 14-15-ին Պեկինում ընթանում է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ֆորումը։