«Տարածքները` խաղաղության դիմաց» տարբերակը լիովին հնարավոր է. Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

«Տարածքները` խաղաղության դիմաց» տարբերակը լիովին հնարավոր է. Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

«Հիմք ընդունելով Մոսկվայում երեք ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները, ես այն տպավորությունն եմ ստացել, որ զորքերի դուրսբերումը խաղաղության կամ «տարածքները` խաղաղության դիմաց», տարբերակը լիովին հնարավոր է։ Սա վերջին 12 տարվա բանակցությունների տրամաբանությունն է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։



Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպումը կազմակերպվել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից։ Ըստ պաշտոնական հայտարարության` հանդիպման ընթացքում կոնսենսուս էր ձեռք բերվել՝ շարունակելու բանակցային գործընթացը։