ԻՊ հսկողության ներքո մնացել է Մոսուլի 10 տոկոսը

ԻՊ հսկողության ներքո մնացել է Մոսուլի 10 տոկոսը

ԻՊ գրոհայինների հսկողության ներքո ներկայումս գտնվում է Մոսուլի տարածքի 10 տոկոսից ոչ ավելին։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստատեսությունը՝ վկայակոչելով իրաքյան կառավարական ուժերի հրամանատարությանը։ Նշենք, որ ներկայումս շարունակվում է Մոսուլի ազատագրման գործողությունը, որը սկսվել էր 2016-ի հոկտեմբեր ամսից։ Ներկայումս դաժան մարտեր են մղվում Զանջիլայի, Հարամատի, Ռաֆայիի եւ Արիբիի շրջաններում։ Ըստ պաշտոնական Բաղդադի հրապարակած տվյալների, ԻՊ հսկողության տակ հիմնականում այն թաղամասերն են, որոնք գտնվում են Տիգրիս գետի ափին։ Նշենք, որ Իրաքի ԶՈՒ ԳՇ պետ Օսման ալ Ղանիմին հայտարարել է, որ Մոսուլը կազատագրվի մինչեւ Ռամադան սրբազան ամսվա սկիզբը։