Գերմանիայում այլընտրանք չենք տեսնում ԵՄ ռազմական պլանավորմանը

Գերմանիայում այլընտրանք չենք տեսնում ԵՄ ռազմական պլանավորմանը

ԵՄ-ում ռազմական պլանավորման կենտրոնի ստեղծումը եւ ոչ-ռազմական գործողությունների կառավարման վարչությունը արտասահմանում ժամանակի հարց է, որին չկա այլընտրանք։



Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Միխայել Ռոտը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, նախարար Ռոտը նշել է, որ ներկայումս արդեն կոնսենսուս կա ձեւավորված հրամանատարական կենտրոնի վայրի եւ կազմի վերաբերյալ որը զբաղվելու է անվտանգության հարցերով։



«Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք։ Գերմանիայի համար կարեւոր է, որպեսզի այդ կենտրոնը լինի երկարաժամկետ գործունեության համար եւ լուծի նաեւ քաղաքացիական ճգնաժամեր»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ ԵՄ ռազմական պլանավորման կենտրոնը ԵՄ ԱԳ նախարարների կողմից հաստատվել է դեռ այս տարվա մարտ ամսին։