ԻՊ գրոհայինները ոչնչացրել են պատմական մեծ արժեք ներկայացնող սիրիական արձանները

ԻՊ գրոհայինները ոչնչացրել են պատմական մեծ արժեք ներկայացնող սիրիական արձանները

ԻՊ խմբավորման գրոհայինները Սիրիայի Դուրա Եվրոպոս անտիկ շրջանում կառուցված քաղաքում ոչնչացրել են պատմական մեծ արժեք ներկայացնող արձաններ։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ կատարված վանդալիզմի մասին հայտարարել են հենց իրենք՝ ահաբեկիչները իրենց տարածած հայտարարության մեջ։ Նշենք, որ վերջին տարիներին ահռելի թվով նյութական, մշակութային արժեքներ են ոչնչացվել կամ թալանվել ԻՊ գրոհայինների կողմից։ Նշենք նաեւ, որ Դուրա-Եվրոպոսը անտիկ շրջանի քաղաք է Եփրատ գետի ափին՝ հիմնադրված Ք․Ա․ 300 թվականին։ Քաղաքը գոյություն է ունեցել մինչեւ 256 թվականը։