Բաշկիրիայում ԱԴԾ-ն ԻՊ հավաքագրող է ձերբակալել

Բաշկիրիայում ԱԴԾ-ն ԻՊ հավաքագրող է ձերբակալել

ՌԴ Բաշկիրիայում Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ԻՊ ահաբեկչական խմբավորման հավաքագրողի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինիս վնասազերծման գործողությունն իրականացվել է ընթացիկ տարվա մայիսի սկզբին։ Ձերբակալվածը 32-ամյա տղամարդ է, որն ապրում է Դյուրտյուլինյան շրջանում։



Հարուցվել է քրեական գործ եւ իրականացվում է քննություն՝ պարզելու, թե ինչպիսի վնասակար գործունեություն է ծավալել եւ ինչ թվով տուժածներ կան նրա հավաքագրային գործունեությունից։