Ճապոնիայի հարավում 5.3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավում 5.3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5.3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Օկինավա պրեֆեկտուրայում։ Օջախի խորությունը 10 կիլոմետր է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։