Ռուսաստանը դեմ է միջուկային պետությունների ակումբի ընդլայնմանը

Ռուսաստանը դեմ է միջուկային պետությունների ակումբի ընդլայնմանը

Ռուսաստանը կտրականապես դեմ է Միջուկային պետությունների ակումբի ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ խոսքը հատկապես նաեւ Հյուսիսային Կորեային է վերաբերում։ Չինաստանում պաշտոնական այցի շրջանակներում, հանդիպելով լրագրողների հետ, Պուտինը հայտարարել է, որ իր երկրի տեսակետը հայտնի է բոլորին՝ ներառյալ նաեւ Հյուսիսային Կորեային։ Պուտինը հատկապես ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի ներառումն այդ ակումբում ոչ արդյունավետ է եւ ապակառուցողական։ Նշենք, որ միջազգային հանրությունը հատկապես անհանգստացել էր վերջին միջուկային փորձարկմամբ, որն իրականացրել էր Փհենյանը։ Նոր տիպի բալիստիկ հրթիռը թռիչք էր կատարել 2111 կմ բարձրության վրա և ընկել էր Ճապոնական ծով։