Սիրիայում հիմա կարեւոր է հրադադարի ռեժիմի ամրապնդումը․ Վ․ Պուտին

Սիրիայում հիմա կարեւոր է հրադադարի ռեժիմի ամրապնդումը․ Վ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս կարեւոր է, որպեսզի Սիրիայում ամրապնդվի հրադադարի ռեժիմը։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Պեկինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պուտինը հայտարարել է մասնավորապես, որ անվտանգության գոտիների ստեղծումն իրապես կլինի խաղաղության հասնելու ճանապարհին կարեւոր գործիք։ Միաժամանակ նաեւ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի նաեւ Հյուսիսային Կորեայի վախեցնելու քաղաքականությունը եւ նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ ցանկացած հակամարտության կարգավորման գործում առաջնահերթություն տալով երկխոսությանը եւ դիվանագիտական քաղաքական եղանակներին։