ՌԴ Պնախարարությունը ներկայացրել է ընթացիկ վիճակը Սիրիայի դե-էսկալացիոն գոտիներում

ՌԴ Պնախարարությունը ներկայացրել է ընթացիկ վիճակը Սիրիայի դե-էսկալացիոն գոտիներում

Իրադրությունը Սիրիայի դե-էսկալացիոն գոտիներում գնահատվում է որպես կայուն: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտարարել է ՌԴ Պնախարարությունը: Վերջին քսանչորս ժամվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման վեց միջադեպ, ընդ որում երկուսը Դամասկոսում, երկուսը Դարեյաում եւ երկուսը Համայում: Եվս երեք միջադեպ էլ արձանագրվել է թուրքական մոնիթորինգային հանձնաժողովի կողմից Հոմսում:



Հիմնական միջադեպերը այն տեղամասերում են, որոնք դեռեւս գտնվում են ԻՊ եւ «Ջըբհատ ան Նուսրա» խմբավորումների հսկողության տակ: Նշվում է նաեւ, որ Էս Սուվեյդա նահանգում Ալ-Էլկա եւ Ալ Նազիհի բնակավայրերը միացել են հրադադարի ռեժիմին եւ ներկայումս արդեն 1497 բնակավայր միացել է այդ համաձայնագրին Սիրիայի ողջ տարածքում: Բանակցություններ ընթանում են Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս եւ Էլ-Կունտեյրա նահանգների բանակավայրերի հետ, որոնք ունեն համեմատաբար ընդդիմադիր տրամադրություններ: