Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ Covid-19-ի պատվաստանյութ ստանալու: Այս շաբաթ ես ստացա իմ առաջին չափաբաժինը և ինձ հիանալի եմ զգում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել էMicrosoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ տեղեկացնելով, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

Գեյթսը չի նշել, թե որ դեղամիջոցով է պատվաստվել։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել պատվաստանյութերի փորձարկման մասնակիցներին, կարգավորող մարմիններին և առողջապահական ծառայություններ մատուցողներին, ովքեր դա հնարավոր են դարձրել։