Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար․ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար․ Փաշինյան

Մեր կառավարությունը երբեք հավակնություններ չի ունեցել և այսօր էլ չունի նշված գյուղերի տարածքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստին՝ խոսելով 4 գյուղերի մասին, որոնք պահանջում է Բաքուն։

«Եվ սա պետք է շատ հստակ արձանագրել, առավել ևս այն պայմաններում, երբ մեզ համար ակնհայտ է կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար»,– ասել է Փաշինյանը։ 

Նա վստահեցրել է, որ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված  սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի։