Երուսաղեմում կրկին հայ հոգևորականի վրա՞ են հարձակվել

Երուսաղեմում կրկին հայ հոգևորականի վրա՞ են հարձակվել

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը դատապարտել է Երուսաղեմում քրիստոնյա քահանայի վրա հարձակումը։ 

Կասկածներ կան, որ մայրաքաղաքի Հին քաղաքում երկու հրեաներ, որոնցից մեկը անչափահաս է, թքել են հոգեւորականի վրա և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը տեղի ունեցածն անվանել է «զզվելի երևույթ» և ընդգծել, որ դատապարտում է հրեաների կողմից ագրեսիայի ցանկացած ակտ այլ դավանանքների հետևորդների նկատմամբ։

«Իսրայելում բոլոր կրոններին երաշխավորված է պաշտամունքի ազատությունը», - ընդգծել է Կացը:

Փորձեցինք կապ հաստատել Իսրայելում մեր աղբյուրների հետ՝ իմանալու, արդյո՞ք խոսքը հայ հոգևորականի մասին է, թե՝ ոչ, քանի որ այդպիսի միջադեպեր բազմիցս են տեղի ունենում։ 

Առայժմ մեր հարցումներն անպատասխան են մնացել։