Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը կլքի երկիրը

Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը կլքի երկիրը

Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլևսկին անցանկալիի կարգավիճակ ունի և շուտով պետք է լքի երկիրը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը։

«Ղազախստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Վրուբլևսկին մեր երկրում անցանկալիի կարգավիճակ ունի, ԱԳՆ-ում և այլ գերատեսչություններում հանդիպումներ նախատեսված չեն»,- ասել է նա։

Բորոդավկինը հավելել է, որ այս պահին Ղազախստանում նշանակվել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար։ Այժմ իշխանությունները դիտարկում են դեսպանի նոր թեկնածուի հարցը։

ՌԴ դեսպանը հայտնել է նաև, որ Վրուբլևսկին մոտ ժամանակներս կլքի Աստանան։