Ինչքան մարդ է մահացել շոգից 20 տարվա ընթացքում

Ինչքան մարդ է մահացել շոգից 20 տարվա ընթացքում

Ամեն տարի շոգից մահվան դեպքերի մեկ երրորդից ավելին ուղղակիորեն կապված է գլոբալ տաքացման հետ: Սակայն գիտնականներն ասում են, որ սա կլիմայի փոփոխության հետևանքով ընդհանուր կորուստների միայն մի փոքր մասն է. ավելի շատ մարդ մահանում է գլոբալ տաքացման հետեւանքով սրված այլ արտակարգ եղանակային պայմաններից, ինչպիսիք են փոթորիկները, ջրհեղեղները, երաշտները։ 

Ըստ Nature Climate Change ամսագրում հրապարակված հետազոտության, տասնյակ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են 1991-2022 թվականներին շոգից մահվան դեպքերը աշխարհի 1100 քաղաքներում, հաշվել են, որ դրանց 37%-ը կապված է եղել ավելի բարձր ջերմաստիճանի հետ: Հետազոտության հեղինակների կարծիքով, դա տարեկան կազմում է մոտ 9700 մարդ միայն նշված քաղաքներից, բայց ամբողջ աշխարհում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է:

Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած շոգից մահերի ամենաբարձր տոկոսը գրանցվել է Հարավային Ամերիկայի քաղաքներում: Գիտնականները հարավային Եվրոպան և հարավային Ասիան ևս կլիմայի փոփոխության հետ կապված շոգից մահացության «թեժ կետերի» թվում են: