Ռիշի Սունակը կոչ է արել օրինակ վերցնել Ռուսաստանից

Ռիշի Սունակը կոչ է արել օրինակ վերցնել Ռուսաստանից

Մեծ Բրիտանիան իր արտաքին քաղաքականությունը պետք է ծրագրի երկարաժամկետ հեռանկարով, ինչպես դա անում են Ռուսաստանը և Չինաստանը:  Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

«Մեր հակառակորդները և մրցակիցները [Ռուսաստանը և Չինաստանը] երկարաժամկետ հեռանկարով են պլանավորում: Մարտահրավերներին դիմակայելու համար «կարճաժամկետ» պլանավորումը կամ ցանկալին իրականության տեղ ընդունելու մտածողությունը բավարար չեն լինի», - նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

Ըստ Սունակի, եթե Մեծ Բրիտանիան հետևի Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի օրինակին, ավելի կուժեղանա իր արժեքները պաշտպանելու հարցում։