Փախչելիս մոռացել էին օրորոցում քնած մանկիկին

Փախչելիս մոռացել էին օրորոցում քնած մանկիկին

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավորական ջոկատի մի հրամանատար էր պատմում։ Ինչ-որ գյուղ էին մտել, որը բնակեցված էր եղել ադրբեջանցիներով․ 

«Ադրբեջանցի ամուսինները փախչելիս՝ խառնաշփոթի մեջ, մոռացել էին օրորոցի մեջ քնած մանկիկին։ Երբ տղաներով մտանք ներս, մանկան ճիչ լսեցինք։ Տղաներից մեկը կտրուկ մոտեցավ օրորոցին, ձեռքին զենք կար, գոռացի՝ կխփեմ, բան չանես։ Ատրճանակս պարզեցի նրա վրա։ Զինվորը խեղճ- խեղճ ինձ նայեց՝ իմ երեխան էլ է այդքան, ուզում էի գրկել, որ չլացի․․․»։

Հետո, ինչքան հիշում եմ, մանկիկին իր մորը հասցրին։ Բարությունն էլ է հաղթող մարդու զենքը։