Երևանը փորձելու է Արցախի նախագահին համոզել ՊԲ-ն տարանջատել պետական ​​համակարգից

Երևանը փորձելու է Արցախի նախագահին համոզել ՊԲ-ն տարանջատել պետական ​​համակարգից

Ըստ ինձ հասած լուրերի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հապճեպ այցը ԱՄՆ-ը կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով Արցախի պաշտպանության բանակը լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ։

Արևմուտքի ճնշման ներքո Երևանը փորձելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին համոզել ՊԲ-ինտարանջատել պետական ​​համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից, ասեմ ավելին, այդ քայլի դիմաց կյանքի և անվտանգության երաշխիքներ են հնչում Արցախի ղեկավարության համար, որն այս պահին վախենում է ժողովրդական վրդովմունքից և նույնիսկ ընդվզումից, եթե բանակը վերացվի։

Ամերիկայում կոնկրետ քայլեր են քննարկվում այս գաղափարի իրականացման համար։

Արթուր Թովմասյան