«Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ տարածքային կորուստներ չի ունեցել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին՝ 2016թ․-ին

«Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ տարածքային կորուստներ չի ունեցել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին՝ 2016թ․-ին

2016-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների, բազմաթիվ զոհերի պատճառ դառնալու համար, և մեղադրում էր հատկապես նրա համար, որ Սերժ Սարգսյանն Ադրբեջանին համարժեք պատասխան չի տվել։ 

2016 թվականի դեկտեմբերի 29-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել․

«Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանքն է, որ 2014-2016 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի և 800 հեկտար տարածքի կորստի։ Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել։ Սերժ Սարգսյանը, որը 800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար՝ զոհերից խուսափելու նպատակով, շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար»։

Հիմա հազարավոր կիլոմետրեր ենք կորցրել եւ նա հայտարարում է, որ զինվորներին հրամայված է չկրակել, իսկ ով կրակել է՝ դա սադրանք է եւ պետք է պատժվի։ Եթե հիմա էլ Փաշինյանն ընդդիմություն լիներ, իսկ երկրի ղեկավարի պաշտոնում լիներ այլ անձ, նա կրկին հայտարարելու էր, որ Ադրբեջանն այսօրվա ցինիզմի ու ագրեսիայի պատճառը՝ Հաայաստանի նկատմամբ մի պատճառ ունի, որ թշնամին համարժեք՝ արժանի պատասխան չի ստանում։