Ինչ «հումանիտար» դասեր կքաղի Էրդողանը, երբ Փաշինյանը վիրակապում է իր արյունոտ ձեռքերը.․․

Ինչ «հումանիտար» դասեր կքաղի Էրդողանը, երբ Փաշինյանը վիրակապում է իր արյունոտ ձեռքերը.․․

Եվ այսպես, ուժեղ երկրաշարժը, որն ավերակների վերածեց Սիրիայի եւ Թուրքիայի շատ նահանգներ, բերեց ոչ միայն նյութական, այլեւ՝ մարդկային զգալի կորուստներ: Օնլայն հարթակում տարածվում են սահմռկեցուցիչ ու ազդեցիկ տեսանյութեր, թե ինչպես են փլատակներից դուրս բերվում մահացած կամ ողջ մնացած երեխաների: Այս աղետի ծանր հետեւանքներն ավելի ակնառու կդառնա, երբ ավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները, եւ պարզվի զոհերի ու անհայտ կորածների թիվը: Երկրաշարժը փլատակների վերածեց Թուրքիայի այն նահանգները, որոնք ժամանակին եղել են պատմական Հայաստանինը, սակայն  տարբեր ժամանակներում եւ տարբեր հանգամանքներում բռնազավթվել են թուրքերի կողմից:

Այդ տարածքներում ցեղասպանվել,  բռնաբարվել, մորթվել, ողջ-ողջ թաղվել են հայերը: Եվ թվում է, թե սա հողի անեծքն էր՝ պատասխան հարվածը կատարված բարբարոսությունների համար: Մի կողմից տեսնում ենք բարձրյալի պատիժը. այնտեղ, որտեղ թափվել է հայի արյուն, այսօր թափվում է թուրքի արյուն, իսկ «հայրենագողը» չի վայելում իր «գողոնը»: Եվ տեղի ունեցած բնական աղետը հակասական զգացողություններ է առաջացնում հայ հասարակության մոտ:  Գուցե, եթե չլիներ 44-օրյա պատերազմը, մի փոքր այլ լիներ մոտեցումը. կարելի էր մտածել, որ դա տեղի է ունեցել մեկ դար առաջ, այսօրվա թուրքն ուրիշ է, լավն է, մեղք չունի իր նախկինների գործած մեղքերի համար: Այս դեպքում շատերիս մոտ, անշուշտ, կխոսեր հումանիզմը: Սակայն հիմա այլ իրողություն է, ընդամենը մեկուկես տարի առաջ թուրքն Արցախում ցեղասպանեց մի ողջ երիտասարդ սերունդ, մեծացրեց Եռաբլուրը, հայ մայրերին դարձրեց  սեւազգեստ, հայ երիտասարդներից շատերի մարմիններն մինչ օրս գտնված չեն: Հազարավորները դարձել են հաշմանդամ: Մեր վերքերը դեռ արյունահոսում են, չեն փակվել: Որդեկորույս մայրերը դեռ ցավից գոռում են:  Ակնհայտորեն, Թուրքիան Հայաստանի հետ նոր պատերազմի նախապատրաստություն էր տեսնում՝ Կարսում տեղի ունեցած մեծածավալ զորավարժությունները` վկա… Իսկ սա նշանակում է նոր զոհեր, նոր արյունահեղություն: Բայց բնությունը կասեցրեց այդ ծրագիրը՝ գուցե ժամանակավորապես: 

Ի՞նչ կզգա այս հասարակությունը, երբ տեսնի իր գլխին այս աղետները բերողին նմանատիպ ողբերգության մեջ… դժվար է լինել ներողամիտ եւ ցավ ապրել… 

Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց, առանց հաշվի առնելու հասարակության դժգոհությունը, հումանիտար օգնություն հասցնել Թուրքիա: Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Թուրքիա է մեկնել ՆԳՆ-ի 27 փրկարար։ Սա բուռն զայրույթ առաջացրեց հայ հասարակության մոտ: Փաստորեն, Փաշինյանը վիրակապում է Էրդողանի արյունոտ ձեռքերը՝ հայի արյունով թաթախված ձեռքերը: Չկրկնենք այն պիտակավորումները, որոնք տվեց հայ հասարակությունը Փաշինյանի այս քայլին: Ընդունենք, որ դա խիստ  հումանիտար ու քրիստոնեական արարք է: Իսկ ի՞նչ կզգա դրանից Էրդողանը, վերջապես կհասկանա՞, որ չի կարելի հարեւանի զավակների արյունը թափել, երբ դու էլ ունես զավակներ, կամաչի՞ հայերի գլխին բերած իր աղետների համար, կծնվի՞ նրա մեջ «հումանիստը», «խաղաղասերը»: Նա կփորձի՞ լվանալ իր արյունոտ ձեռքերը,  կահասկանա՞, որ  հայի արյունը ձեռքերից չի ջնջվում, չի մաքրվում…