Ուղեվարձը կբարձրանա ավելի քան 20%-ով․ ֆրանսիական ԶԼՄ-ներ

Ուղեվարձը կբարձրանա ավելի քան 20%-ով․ ֆրանսիական ԶԼՄ-ներ

Փարիզում հասարակական տրանսպորտի ուղեվարձը հաջորդ տարվա սկզբից կթանկանա միանգամից ավելի քան 20 տոկոսով։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Այժմ մետրոյի և վերգետնյա տրանսպորտի տոմսի համար պետք է վճարել 1,90 եվրո, իսկ նոր տարվանից այն կլինի 2,3 եվրո։ Զգալիորեն կբարձրանա նաև ամսական բաժանորդագրության գինը։ Տրանսպորտային օպերատորն ակնկալում է, որ այս միջոցները թույլ կտան նրան մեկ տարվա ընթացքում ստանալ հավելյալ 440 մլն եվրո, որը կուղղվի նշյալ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։ 

Հավելենք, որ բարձր գնաճի պայմաններում հանրային տրանսպորտի աշխատակիցների դժգոհ են իրենց վարձատրության չափից։ 

Արդյունքում, վերջին շրջանում հաճախ են տեղի ունենում գործադուլներ, որոնք կաթվածահար են անում հասարակական տրանսպորտը: