Արարատի մարզում վարակակիրների թիվը 320 է

Արարատի մարզում վարակակիրների թիվը 320 է

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ:

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը մարդկանց հետ, լինենք պատասխանատու»,- գրել է նա։