«Հրապարակ». Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա

«Հրապարակ».  Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա

Երեք կուսակցություններից կազմված դաշինք էր «Ելքը»` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»: 2018-ին նրանց ճանապարհները բաժանվեցին: ԼՀԿ-ն թունդ ընդդիմություն դարձավ, «Հանրապետությունից» միայն նախագահ Արամ Սարգսյանն էր ասպարեզում ՝ եռանդուն պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին: Բայց հիմա երեքը նորից միասին են, որքան էլ որ Դավիթ Խաժակյանը հայտարարի, թե ինքը Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու է

: Բայց ինչպե՞ս է ստացվում, որ Երեւանի ավագանու ընտրությունների շեմին երկու մասնակից ուժերը նախընտրական դրամահավաք են անցկացնում` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդամենը 10 միլիոն դրամ է հավաքում, իսկ ՔՊ-ն` 500 միլիոնից ավելի: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա, երբ իշխանություն ձեւավորած քաղաքական ուժին մարդիկ «մուծվում» են՝ նրա վերարտադրությունը լեգիտիմացնելու եւ հեշտացնելու համար: