ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը հայտնի է. Օրբանը համաձայնեց

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը հայտնի է. Օրբանը համաձայնեց

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Հունգարիային գրավոր երաշխիքներ է տվել, որ չի ստիպի երկրին մասնակցել Ուկրաինային աջակցելու դաշինքի նոր ծրագրերին, սոցցանցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Ավելի վաղ Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը։ 
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, ով Ռյուտեի միակ մրցակիցն է, շուտով կհանի իր թեկնածությունը։

Բացի այդ, դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ դաշինքը մոտ է Ռյուտեի թեկնածության շուրջ համաձայնության գալուն։